«Հիշում եմ և պահանջում» այս խորագիրն էր կրում սույն թվականի ապրիլի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած դասական երաժշտության համերգը, որը նախաձեռնել էր երիտասարդ երաժիշտ, խմբավար Հովհաննես Համբարձումյանը: Համերգին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի Մակար Եկմալյանի անվան երգչախումբը և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիու անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Համերգը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում ընդգրկված էին Պիացոլայի, Բեթհովենի, Կաչինինի, Բախ-Գունոյի ստեղծագործությունները՝ համեմված մեծն Կոմիտասի գործերով:
|