2017 թվականի հունիսի 11-ին Նինոծմինդայում կայացավ Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնի ուսումնական տարվա վերջին զանգի և շրջանավարտների հրաժեշտի բացօթյա տոնահանդեսը:
2017 թվականի հունիսի 11-ին տոնական հմայք էր ստացել ընդամենը 350 բնակիչ ունեցող, Թրիալեթի հարավային փեշերին ծվարած Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից 111 տարի անց գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:
2017 թվականի հունիսի 10-ին, շարունակելով իր առաջնորդական այցելությունը Ջավախքում,երեկոյան,Վիրահայոց թեմի առաջնորդը և նրան ուղեկցող հոգևոր հայրերը այցելեցին Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցի, որի փայտաշեն գմբեթը 1995 թվականին փլվել է: Եկեղեցին վերստին վերանորոգվել և վերաօծվել է 2006 թվականին, բարերարությամբ երջանկահիշատակ Մերուժան Թութունջյանի և աջակցությամբ տեղացիների:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Եկեղեցական – ներկայացուցչական 6-րդ ժողովին:
Ժողովին մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Սանոսյանը և Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն ու «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: