| Տիկնիկագործի միջազգային օրվան ընդառաջ |
|
|
|
| Լուրեր |
|
Տիկնիկային թատրոնի հյուրերն էին Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի 6-րդդասարանցիներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ:
Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը դպրոցականներին անվանեց այն երջանիկ սերունդը, ով հնարավորություն ունի քայլելու այն տանը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը, նրա ծննդյան օրը այցելելու Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ խոնարհելու Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին ու նրա կողքին հանգչող մյուս մեծերի շիրիմներին, հիշելու և հպարտանալու, որ իրենք Թումանյանի տանը դիտել են նրա հեքիաթների հիման վրա տիկնիկային Այնուհետև երեխաները դիտեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումը տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի բեմադրությամբ: Սակայն միայն բեմադրությունը չէր, որ ուրախ տրամադրություն ստեղծեց երեխաների մոտ: Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, դերասաններ Ահա այսպես նշվեց տիկնիկագործի միջազգային օրը Վիրահայոց թեմի տիկնիկային թատրոնում: |









Մարտի 21-ը տիկնիկագործի միջազգային օրն է: Այդ օրվան ընդառաջ, 2018 թվականի մարտի 20-ին, Վիրահայոց թեմի տիկնիկային թատրոնը երեխաների առջև բացեց Հովհաննես Թումանյանի տան դռները՝ հրավիրելով նրանց հանդիպել նորաբաց տիկնիկային թատրոնի անձնակազմի հետ և դիտել ներկայացում:



