Հուլիսի 15-ին մարդաշատ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավիթն ու բակը: Կիրակնօրյա Սուրբ պատարագի եկած ժողովուրդը միմյանց շնորհավորում էր Վարդավառի տոնի կապակցությամբ:
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվել, սակայն պահպանել է իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով, որն, ըստ Ավետարանի տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:. Սա եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է, նշվում է մեծ շուքով եւ համարվում է ընտանեկան տոն: Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանվել է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:
|