
Գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին էր նվիրված դեկտեմբերի 27-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած տոնածառի հանդեսը: Գեղեցիկ և շքեղ զարդարված տոնածառով տոնական շուք հագած դահլիճում տեղ էին գտել Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Աֆյանը տիկնոջ հետ, ծնողներ, հյուրեր: Գույնզգույն լույսերով և փայլուն խաղալիքներով գեղեցկացած տոնածառի շուրջ կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի (տնօրեն Եվգենյա Մարկոսյան) ավագ և կրտսեր խմբերի սաները հանդես եկան ամանորյա հեքիաթի հերոսների կերպարանքով, ներկայացնելով չարի դեմ բարու հաղթանակը: Ուսուցչուհիներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի,
|