
Նոյեմբերի 29-ին, Երևանում, Առնո Բաբաջանյանի անվան համերգային դալիճում, կայացավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը: Արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնը անց է կացվում «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ: Երրորդ հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանից և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից,ինչպես նաև Վրաստանից շուրջ 100 երիտասարդ կատարողներ: Մրցույթին մասնակցում էր նաև թբիլիսահայ մենակատարուհի Աննա Պողոսովան:
Խստապահանջ մրցատյանը, որի կազմում էին անվանի երաժիշտներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը և Տիգրան Մանսուրյանը, երեք շաբաթ ընթացող նախընտրական փուլում, ընտրում էր մեծ կոմպոզիտոր և բոլոր սերունդների սիրելի երգահան Առնո Բաբաջանյանի երգերի արժանի կատարողներին, ովքեր մասնակցելու էին Առնո Բաբաջանյանի երգերի կատարման մրցույթ-փառատոնի գալա-համերգին:
|