
Հոկտեմբերի 28-ին հերթական միջոցառումն էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, իսկ հանդիսատեսը թբիլիսեցի բազմազգ բնակչության ներկայացուցիչներն էին, ովքեր եկել էին մեկ անգամ կրկին արտահայտելու իրենց սերն ու նվիրվածությունը այն քաղաքին, որի իսկական քաղաքացիներն են իրենք: Երեկոն, որ կազմակերպել և վարում էր Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը, նվիրված էր «Փոխանցված գրքով» «Թբիլիսիի մասին արձակ երգեր» գիրք-էսսե ժողովածուի շնորհանդեսին: Երեկոյի գլխավոր հերոս, «Փոխանցված գրքով» էսսեների հեղինակ, ռեժիսոր, թատերագետ, սցենարիստ, վրացական հեռուստատեսության վետերան Միխայիլ Գիժիմկրելիի նպատակն էր էսսեների միջոցով սերունդների հիշողության մեջ վառ պահել այն հատկանիշները, որ հատուկ են միայն այս քաղաքի բնակիչներին: Թբիլիսեցի լինելը, իհարկե, մասնագիտություն չէ, բայց դա իր տեսակի ծառայություն է: Ծառայություն այն քաղաքին, որտեղ գիտեն սիրել, ընկերություն անել, ուրախանալ կյանքով, և որ գլխավորն է , կիսել ուրիշի տառապանքները և ցավը:
|
Read more...
|

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մանկական ստեղծագործական խմբի 6 սաներ (ուսուցչուհի՝ Թամարա Սուլխանիշվիլի) դեռևս մայիս ամսին իրենց աշխատանքները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության «Ամերիա» հիմնադրամի նախաձեռնությամբ հայտարարված «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերպարը» մանկական նկարների մրցույթին:
Դրանք ներկերի գույներով թղթին վերարտադրված այն երեխաների պատկերացումներն էին ճոպանուղու, Տաթևի վանքի և ճախրանքի մասին, ովքեր չէին տեսել այդ ամենը, առավել ևս նստել ճոպանուղու հեքիաթային վագոնների մեջ ու զգացել վերևում ճախրելու երջանկության զգացումը: Մրցույթին մասնակցում էին 7-10 տարեկան հասակի երեխաներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Վրաստանից:
|
Read more...
|

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը, (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան),ակտիվորեն մասնակցեց Թբիլիսիին նվիրված ավանդական «Թբիլիսոբա» տոնին: Արձագանքելով Վրաստանի «Կանանց խորհրդի» (համակարգող Քեթևան Գաբուաշվիլի) և քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությանը, հոկտեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում «Ջեյրան» պարային համույթը մասնակցեց մեկ ընդհանուր հարսանիքի պարային ցուցադրությանը: Նոր ընտանիքի ստեղծումը դարերից եկող, անընդհատ փոփոխվող, բայց և իր ազգային ինքնությունն ունեցող կոլորիտային հանդիսություն է, որտեղ դրսևորվում են ժողովրդական ավանդույթներն ու ծեսերը: Այդ կոլորիտային հանդեսը տարբեր ժողովուրդների մոտ ունի իր յուրահատկությունը՝ դառնալով երգի-երաժշտության, ժողովրդական ծեսերի պահպանման վառ արտահայտություն: Որոշվել էր ընտանեկան և ժողովրդական հարսանիք տոնի ներկայացմամբ ցույց տալ Թբիլիսիի կոլորիտային դեմքը:
|
Read more...
|
News
|

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված հայ մեծահարուստներ Թբիլիսիում թատերական արվեստի զարգացման նվիրյալներ, արվեստի երկրպագու հայր և որդի Եգոր և Իսայի Պիտոևներին: Հուշ-երեկոյի նախաձեռնողը և ն կազմակերպիչն էր երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան:
Լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչներ, ովքեր եկել էին ավելի մանրամասն լսելու Պիտոև ընտանիքի մասին, որի անվան հետ է կապված Հայ արտիստական ընկերության գործունեությունը Թբիլիսիում և Գոլովինսկու պողոտայի վրա կառուցված Արտիստական Ընկերության թատրոնի շենքի շինարարությունը:
|
Read more...
|
|
|