
Ապրիլի 28-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կայացել է «Հայրենիքիս կանչով» ցուցահնդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային, կրթական եւ երիտասարդական կենտրոնի աջակցությամբ, եւ միտված է հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, մտավորականներ, պետական գործիչներ:
|
Read more...
|

Մարտի 17-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նույնանուն կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հանդիսավորապես նշվեց վիրահայ ճանաչված բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի ծննդյան 60 եւ գրական գործունեության 40-ամյակը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի գրողների միության եւ ՀՀ գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին եւ Լեւոն Անանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ Հովսեփ Կարախանյանը եւ Լեւոն Թորգոմյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ»
|
Read more...
|

Մեր լեզուն մեր հույսն է ու ողջ հայության անմահության գրավականը - այս էր մարտի 25-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառման ոգեշնչումը: Կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ավագ դասարանի սովորողների յուրատեսակ քննություն դարձած այս միջոցառումը, որ նախաձեռնել էր «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, կազմակերպել էին հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանը եւ Կարինե Մանուկյանը: Միջոցառմանը ներկա էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Բորիս Սաակովը, դստեր՝ Յուլյա Սաակովայի եւ փեսայի ՝ Արթուր Կոստանյանի հետ:
|
Read more...
|
News
|

Չորս տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Երեւանում, Նկարիչների միության շենքում, անցկացվում է ավանդական դարձած «ԱՐՏ-ԷՔՍՊՈ» արվեստների ցուցահանդեսը: Մարտի 3-4-ը տեղի ունեցած ցուցահանդեսի շրջանակներում իրենց տարվա գործունեությունն ու նոր նախագծերն էին ներկայացրել մշակույթի ոլորտի շուրջ հինգ տասնյակ հայտնի եւ առաջատար կազմակերպություններ` թանգարաններ, գրադարաններ, կինոստուդիաներ, հասարակական կազմակերպություններ: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն եւ գրքի հայրենական տպագրության 500-ամյակին: Հոբելյանական տարվա առիթով «ԱՐՏ-ԷՔՍՊՈ 2012»-ը գրքի ու գրավոր ժառանգության խորհուրդն ուներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնական անձինք:
|
Read more...
|
|
|