|  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, 2018 թվականի սեպտեմբերից թեմում իրականացվել են հետևյալ  փոփոխությունները.
 Ա. Արժանապատիվ Տեր  Վիրապ քահանա Ղազարյանն  ազատվել է  Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի ծառայությունից և նշանակվել  Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ, Բ. Արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու  հոգևոր հովվի ծառայությունից և նշանակվել Սբ. Էջմիածին  եկեղեցու հոգևոր հովիվ,
 Գ. Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետի ծառայությունից և նշանակվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ,
 Դ. Բարեշնորհ  Հովսեփ սարկավագ Չիրախովն  ազատվել է Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարարապետի պարտականություններից և նշանակվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարապետ,
 Ե. Բարեշնորհ Օթարի սարկավագ Գիգաուրին ազատվել է Սբ. Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարապետի պարտականություններից և նշանակվել Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարարապետ:
 |